Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

14:26, 17.01.2025

Հայաստանի վարչապետը և Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել։

Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են երկկողմ հարցեր և Եվրասիական տնտեսական միության օրակարգը։

«Քննարկվել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, Միության շրջանակներում նախատեսված միջոցառումները, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների երկկողմ օրակարգի մի շարք հարցեր»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Նմանատիպ