Նիկա Սիմոնիշվիլի. Եվրամիությունը մեզ խնդրում է աշխատել միասին, և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը պետք է միասին խոսեն՝ ներառյալ քաղաքացիական սեկտորի ներգրավումը
Նիկա Սիմոնիշվիլի. Եվրամիությունը մեզ խնդրում է աշխատել միասին, և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը պետք է միասին խոսեն՝ ներառյալ քաղաքացիական սեկտորի ներգրավումը

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ղեկավար Նիկա Սիմոնիշվիլիի խոսքով, կարևոր է, որ բոլորը միասին աշխատեն Եվրամիության հանձնարարականներըդ կատարելու համար։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը վրացիներին խնդրում է միասին աշխատել։

«Իհարկե», հաշվի առնելով այն, ինչ տեսել ենք, իշխանության նկատմամբ վստահությունը ցածր է, և մենք դա բացահայտ հայտարարել ենք: Թեև վստահությունը կարող է բարձր չլինել կամ անվստահություն լինել, Եվրամիությունը մեզ խնդրում է միասին աշխատել, և խոսքը որևէ մեկին չվստահելու մասին չէ։ Մենք ունենք ծրագիր, որը պետք է կատարենք մինչև տարեվերջ, և եթե չկատարենք այս ծրագիրը, երկիրը կարող է կորցնել պատմական հնարավորությունը։ Այդ իսկ պատճառով կարևոր է միասին աշխատել։

Ուրբաթ օրը նախորդ հանդիպման ժամանակ ես քննադատել էի զուգահեռ գործընթացները և ասել, որ ընդդիմությունը կարող է շահագրգռված լինել առանձին լսել մեզ, բայց ի վերջո, կարևոր է, որ այդ գործընթացները հատվեն մի կետում։ Ե՛վ իշխանությունը, և՛ ընդդիմությունը պետք է միասին խոսեն՝ ներառյալ քաղաքացիական սեկտորի ներգրավումը», ասել է Նիկա Սվիմոնիշվիլին։

Տեղեկացնենք, որ «Ստրատեգիա Աղմաշենբելին» ընդդիմադիր այլ կուսակցությունների հետ այսօրվանից սկսում է աշխատանքային խմբերի հանդիպումները՝ Եվրամիության հանձնարարականների վերաբերյալ։