Նիկա Մելիայի ձերբակալության կապակցությամբ ՆԳՆ-ը տարածում է հայտարարություն - Պարտականությունները կատարելու ժամանակ ոստիկանությունը կիրառել է օրենքով նախատեսված համաչափ ուժ և հատուկ միջոցներ
Նիկա Մելիայի ձերբակալության կապակցությամբ ՆԳՆ-ը տարածում է հայտարարություն - Պարտականությունները կատարելու ժամանակ ոստիկանությունը կիրառել է օրենքով նախատեսված համաչափ ուժ և հատուկ միջոցներ

«Միասնական ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի ձերբակալության կապակցությամբ, ներքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն:

ՆԳ նախարարությունում նշում են, որ դատարանի կողմից ներքին գործերի նախարարությանը տրված պարտավորության կատարման ընթացքում, ոստիկանությունը կիրառել է համաչափ ուժ և հատուկ միջոցներ, որոնք նախատեսված են հարկադրանքի օրենքով:

«Այս տարվա փետրվարի 17-ին, Նիկանոր Մելիային կալանավորելու վերաբերյալ Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը կատարվել է ներքին գործերի նախարարության կողմից. Նիկանոր Մելիան ձերբակալվել է:

Իրավապահները նախազգուշացրել են Թբիլիսիում, Կախեթիի մայրուղում գտնվող «Ազգային շարժման» գրասենյակում և նրա հարակից տարածքում հավաքված քաղաքացիներին կոչ է արել չխոչընդոտել դատարանի որոշման կատարմանը և նրանց տվել է ողջամիտ ժամկետ:

Չնայած նախարարության բազմաթիվ նախազգուշացումներին, կուսակցության գրասենյակում հավաքվածները չենթարկվեցին ոստիկանության օրինական պահանջին և դիմադրություն ցույց տվեցին իրավապահներին:

Ըստ այդմ, ոստիկանությունը կիրառեց համաչափ ուժ և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ` դատարանի կողմից ՆԳՆ-ի վրա դրված պարտականությունները կատարելու համար», – ասել են ՆԳ նախարարությունից: