Նիդեռլանդները արգելել են երեխաների որդեգրումը օտար երկրներից
Նիդեռլանդները արգելել են երեխաների որդեգրումը օտար երկրներից

Նիդեռլանդները արգելել են երեխաների որդեգրումը օտար երկրներից: Կառավարությունը որոշում է կայացրել այն բանից հետո, երբ հատուկ հանձնաժողովն ավարտել է հետաքննությունը և պարզել, որ Նիդեռլանդների քաղաքացիների կողմից արտասահմանից որդեգրված երեխաների մի մասը, գնվել կամ առևանգվել է իրենց կենսաբանական ծնողներից:

Հատուկ հանձնաժողովը աշխատանքը սկսել է այն մեծահասակ երեխաների խնդրանքով, ովքեր իրենց ծագման հետաքննության ընթացքում պարզեցին, որ իրենց ծննդյան վկայականները և այլ փաստաթղթեր բացակայում են, կամ որ նրանց որդեգրումը տեղի է ունեցել ապօրինի կերպով:

Հանձնաժողովը հետաքննել է 1967-1998 թվականներին Բանգլադեշից, Բրազիլիայից, Կոլումբիայից և Ինդոնեզիայից որդեգրված երեխաների գործերը: