Նիդեռլանդական ընկերությունը գնահատել է գրանդերի կազմերը և անվանել է ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին
Հոլանդական KPMG աուդիտական ընկերությունը ֆինանսական ուսումնասիրություն է անցկացրել, որի արդյունքների համաձայն որոշել է եվրոպական ակումբների խաղացողների շուկայական արժեքը, – հայտնում է «Mundo Deportivo»-ն:
«Ռեալի» կազմը գնահատվել է 874,2 միլիոն եվրո: Մադրիդցիների ամենաթանկարժեք խաղացողը կիսապաշտպան Կազիմիրոն է (72,6 միլիոն եվրո): Դրանից հետո գալիս են պաշտպան Ռաֆայել Վարանը (70,2 միլիոն) և դարպասապահ Տիբո Կուրտուան (67,9 միլիոն):
«Բավարիայի» բոլոր խաղացողների գինը 943,4 միլիոն եվրո է: Մյունխենյան թիմի ամենաթանկ ակտիվը կիսապաշտպան Սերժ Գնաբրին է (99.8 միլիոն): Նրանից փոքր-ինչ հետ է մնում պաշտպան Ջոշուա Կիմիխը (98,3 միլիոն): Երրորդ տեղում կիսապաշտպան Լերոյ Սանեն, որի գինը 85,8 մլն. է:
«Յուվենտուսի» կազմում ամենաթանկ խաղացողը պաշտպան Մատեյ դե Լիխտն է: Նիդեռլանդցին արժե 90 միլիոն եվրո: Ցուցակում երկրորդը ՝ հարձակվող Պաուլո Դիբալան է (62,5 միլիոն), երրորդը ՝ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (63,2 միլիոն): Իտալիայի չեմպիոն խաղացողների ընդհանուր արժեքը ՝ 734,8 մլն. է:
«Լիվերպուլի» կազմը գնահատվում է 1.094 միլիարդ եվրո: Արժեքով առաջատարը հարձակվող Մուհամեդ Սալահն է (122,2 միլիոն): Եգիպտացին հարձակման գծում գերազանցում է գործընկեր Սադիո Մանեին (120 միլիոն) և պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին (107,1 միլիոն):
Հարձակվող Կիլիան Մբապպեն ՝ «Պարի Սեն Ժերմենում» ամենաթանկն է ՝ 200 միլիոն եվրո: Հարձակվող Նեյմարը գնահատվում է 125 միլիոն: Արժեքով երրորդը ՝ պաշտպան Մարկինյոսն է (59.9 միլիոն): Փարիզյան ակումբի ընդհանուր գինը 806.6 մլն. է: