ՆԳՆ-ում հայտարարում են, որ Բադրի Էսեբուայի գտնվելու վայրը պարզելու և ձերբակալելու նպատակով, ընթանում են որոնողական գործողություններ
ՆԳՆ-ում հայտարարում են, որ Բադրի Էսեբուայի գտնվելու վայրը պարզելու և ձերբակալելու նպատակով, ընթանում են որոնողական գործողություններ

Բադրի Էսեբուայի գտնվելու վայրը պարզելու և ձերբակալելու նպատակով, ոստիկանությունը շարունակում է իրականացնել հատուկ օպերատիվ, հետաքննչական և որոնողական գործողություններ,- այս մասին ներքին գործերի նախարարի տեղակալ Վլադիմեր Բորցվաձեն հայտարարել է Սամեգրելո-Զեմո Սվանեթիում կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Ոստիկանության կողմից իրականացված կոմպլեքսային հետաքննչական-օպերատիվ և որոնողական միջոցառումների արդյունքում, պարզվել է հարձակում իրականացրած անձը ՝ Բադրի Էսեբուան, ծնված 1988 թվականին: Նրա գտնվելու վայրը պարզելու և ձերբակալելու նպատակով, ոստիկանությունը շարունակում է իրականացնել հատուկ օպերատիվ, հետաքննչական և որոնողական գործողություններ:

Հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ, 323-րդ և 329-րդ հոդվածներով, որը ենթադրում է՝ ահաբեկչության ակտ, ահաբեկչական նպատակով պատանդ վերցնել և զենքի ապօրինի գնում, պահում և կրում»,- հայտարարել է Վլադիմեր Բորցվաձեն: