ՆԳՆ-ն մասնակցությամբ, միջազգային ոստիկանական համագործակցության շրջանակներում, Իտալիայում և Ֆրանսիայում ձերբակալվել են հանցավոր խմբի անդամներ, Վրաստանի քաղաքացիներ
ՆԳՆ-ն մասնակցությամբ, միջազգային ոստիկանական համագործակցության շրջանակներում, Իտալիայում և Ֆրանսիայում ձերբակալվել են հանցավոր խմբի անդամներ, Վրաստանի քաղաքացիներ

Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի ակտիվ մասնակցությամբ, միջազգային ոստիկանական համագործակցության շրջանակներում, Վրաստանի ոստիկանության կցորդների ներգրավմամբ, Իտալիայում և Ֆրանսիայում ձերբակալվել են տարբեր հանցավոր խմբերի անդամ, Վրաստանի քաղաքացիներ,- այս մասին ասվում է ՆԳ նախարարության մամուլի ծառայության կողմից տարածած հաղորդագրության մեջ:

«2021 թվականի փետրվարի 9-ին, Իտալիայում Վրաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության կցորդի անմիջական ներգրավմամբ, Վրաստանի ՆԳՆ-ն կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի, Իտալիայի հանրապետության ՆԳՆ-ի կենտրոնական օպերատիվ ծառայության, Իտալիյի Հանրապետության ՆԳ նախարարության հասարակական անվտանգության դեպարտամենտի Ռեջիո Էմիլիայի տարածաշրջանային ոստիկանության և ինտերպոլի աշխատակիցները, «Օրենքով գող» հատուկ գործողության շրջանակներում, մի քանի ամիս տևած օպերատիվ, քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերել և ձերբակալել են Իտալիայի Հանրապետությունում Վրաստանի 23 քաղաքացու, Լեհաստանում երկու, Հունաստանում, Բելգիայում և Սլովենիայում մեկական մարդու, որոնք Իտալիայի Հանրապետության և Եվրամիության տարածքում մասնակցել են հանցավոր գործողությունների:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Վրաստանի ձերբակալված քաղաքացիները կողոպտում էին բնակարանները Հյուսիսային Իտալիայում, գողացված իրերը իրացնելու նպատակով հանձնում էին հատուկ կետերում և գողացված իրերի վաճառքից ստացված գումարով փորձում էին օրինական բիզնես սկսել Իտալիայի Հանրապետության տարածքում:

Այս հանցավոր գործողությունների պատճառով, Իտալիայի Հանրապետության հասարակական անվտանգության դեպարտամենտը Վրաստանի քաղաքացիների դեմ գործ է հարուցել, Իտալիայի քրեական օրենսգրքի 416-րդ, 624-րդ և 648-րդ հոդվածներով, որոնք ենթադրում են հանցավոր խմբերի ձևավորում, գողություն և փողերի լվացում և նախատեսում է առավելագույն պատժամիջոց, մինչև յոթ տարի բանտարկություն», – ասված է ՆԳ նախարարության հայտարարության մեջ:

Նրանց խոսքով ՝ «Օրենքով գող» հատուկ գործողության շրջանակներում վրացի իրավապահները, իտալական կողմի հետ վեցամսյա համագործակցության արդյունքում, Վրաստանի ՆԳՆ-ի ոստիկանության կցորդի անմիջական մասնակցությամբ, բազմիցս օպերատիվ տեղեկատվություն են փոխանակել այդ հանցագործություններում ներգրավված Վրաստանի քաղաքացիների մասին:

Նրանց խոսքով, 2021 թվականի փետրվարի 9-ին, Ֆրանսիայի Հանրապետությունում Վրաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության կցորդների և նախարարության կողմից Ֆրանսիայի ազգային ոստիկանությունում դաշնակցային սպայի անմիջական ներգրավմամբ, մի քանի ամիս տևած ինտենսիվ օպերատիվ-հետաքննչական գործողությունների արդյունքում, իրականացվել է «BRATVA-35» համատեղ գործողություն: