ՆԳՆ - Իմերեթիի ոստիկանությունը բացել է գողության փաստերը, ձերբակալել երեք հոգու
Ներքին Գործերի նախարարության Իմերեթիի ոստիկանության
դեպարտամենտի, Սամտրեդիայի շրջանային վարչության և Քութայիսիի քաղաքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված համատեղ քննչական գործողությունների և օպերատիվ միջոցառումների արդյունքում, խմբովի, մեծ քանակությամբ գողության մեղադրանքով ձերբակալվել են՝ 2003 թվականին ծնված Օ.Մ.-ն, 2006 թվականին ծնված Ռ.Ա.-ն և 2006 թվականին ծնված, նախկինում դատապարտված եւ ներկայումս պայմանական կալանքի տակ գտնվող Գ.Խ.-ն: Տեղեկությունը տարածում է ՆԳ նախարարությունը։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները Իմերեթիի մարզի տարբեր շրջաններում տեղակայված ավանդադրող մեքենայի միջոցով որոշակի գումար են մուտքագրել իրենց հաշվեհամարներին, իսկ ավելի ուշ՝ վնասելով մեքենան, ապօրինի տիրացել են ամբողջ գումարին։
Դեպքի առթիվ ձեռնարկված քննչական և օպերատիվ միջոցառումների արդյունքում ոստիկանները բերման են ենթարկել Օ.Մ.-ին, Ռ.Ա.-ին եւ Գ.Խ.-ին:
Իրավապահները որպես ապացույց առգրավել են գողացված գումարի մի մասը։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 10 տարի ժամկետով»,- ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։