Վրաստանի ներքին գործերի նախարարությունը բացահայտել է արտակարգ դրության ռեժիմի խախտման 67 նոր դեպք:
«Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները, երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, օպերատիվ կերպով արձագանքում են իրավախախտման բոլոր փաստերի վրա:
Վերջին 24 ժամում, իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում ողջ երկրի մասշտաբով, արձանագրվել է արտակարգ դրության և այսպես կոչված «պարետային ժամով» սահմանափակումների խախտման 67 նոր դեպք:
Ոստիկանությունը մայիսի 19-ի ժամը 21:00-ից մինչև մայիսի 20-ի առավոտյան 06:00-ն, այսպես կոչված «պարետային ժամը» խախտելու համար տուգանել է 59 քաղաքացու:
Ուղևորների փոխադրման և ավտոմեքենայով տեղաշարժման կարգի խախտման փաստով տուգանել են 6 անձի:
Ոստիկանությունը բացահայտել է նաև ինքնամեկուսացման կանոնների խախտման երկու դեպք»,-ասում են ՆԳՆ-ում:
Բացի այդ, ներքին գործերի նախարարության աշխատակիցները հանրային տարածքում ավելի քան 3 անձի հավաքի և երկու մետր հեռավորությունը չպաշտպանելու համար տուգանել են 6 քաղաքացու:
Ներքին գործերի նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին, ենթարկվել արտակարգ դրության սահմանափակումներին, հակառակ դեպքում՝ կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ:
«Վրաստանի տարածքում գտնվող ցանկացած անձ պարտավոր է, պաշտպանել արտակարգ ռեժիմը և ենթարկվել հանրային առողջապահության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջներին:
Արտակարգ դրության ռեժիմի խախտումը ենթադրում է վարչական պատասխանատվություն՝ ֆիզիկական անձի տուգանում 3000 լարիի, իսկ իրավաբանական անձի տուգանում՝ 15 000 լարիի չափով»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկության մեջ: