ՆԳՆ-ը բացահայտել է արտակարգ դրության ռեժիմի խախտման 69 նոր դեպք
ՆԳՆ-ը բացահայտել է արտակարգ դրության ռեժիմի խախտման 69 նոր դեպք

Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում, իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում ողջ երկրի մասշտաբով, արձանագրվել է արտակարգ դրության և այսպես կոչված «պարետային ժամով» հաստատված սահմանափակումների խախտման 69 նոր դեպք:

«Ոստիկանությունը մայիսի 21-ի ժամը 21:00-ից մինչև մայիսի 22-ի առավոտյան 06:00-ն, այսպես կոչված «պարետային ժամը» խախտելու համար տուգանել է 59 քաղաքացու: Ուղևորների փոխադրման և ավտոմեքենայով տեղաշարժման կարգի խախտման փաստով տուգանել են 8 անձի: Ոստիկանությունը բացահայտել է ինքնամեկուսացման կանոնների խախտման երկու նոր դեպք:  Ներքին գործերի նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին, ենթարկվել արտակարգ դրության սահմանափակումներին, հակառակ դեպքում՝ կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ: Վրաստանի տարածքում գտնվող ցանկացած անձ պարտավոր է, պաշտպանել արտակարգ ռեժիմը և ենթարկվել հանրային առողջապահության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջներին: Արտակարգ դրության ռեժիմի խախտումը ենթադրում է վարչական պատասխանատվություն՝ ֆիզիկական անձի տուգանում 3000 լարիի, իսկ իրավաբանական անձի տուգանում՝ 15 000 լարիի չափով»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկության մեջ: