ՆԳՆ-ը առգրավել է մեկ կիլոգրամ հերոին
ՆԳՆ-ը առգրավել է մեկ կիլոգրամ հերոին

Ներքին գործերի նախարարությունը առգրավել է մեկ կիլոգրամ «հերոին», ձերբակալվել է մեկ անձ:

«Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության, թմրանյութերի անօրեն շրջնառության դեմ պայքարի գլխավոր վարչության և սահմանապահ ոստիկանության աշխատակիցները, համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի գնման և պահման մեղադրանքով ձերբակալել են 1975 թվականին ծնված Ս.Մ.-ին: Հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատժաչափ ՝ 8-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում: Ձերբակալվածի անձնական խուզարկության ժամանակ իրավապահները որպես ապացույց առգրավել են 1 կիլոգրամ հերոին»,- ասել են ՆԳՆ-ում:

Գերատեսչության տվյալներով, հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» ենթակետով և 6-րդ մասի «ա» ենթակետով, ինչը ենթադրում է հատկապես մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի գնում և պահում: