Մեծ քանակությամբ թմրամիջոցների ապօրինի գնում-պահպանում և Վրաստան ապօրինի ներմուծման փաստով ձերբակալվել է մեկ անձ
Մեծ քանակությամբ թմրամիջոցների ապօրինի գնում-պահպանում և Վրաստան ապօրինի ներմուծման փաստով ձերբակալվել է մեկ անձ

Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրականացրած օպերատիվ-հետախուզական և հետաքննչական միջոցառումների արդյունքում, բերման են ենթարկել 1978 թվականին ծնված Գ.Գ.-ին, մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի գնման ու պահպանման և Վրաստան ապօրինի ներմուծման մեղադրանքով:

«Իրավապահները նրան ձերբակալել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, երբ նա ժամանել էր եվրոպական երկրներից մեկից:

Ոստիկանությունն առգրավել է բուպրենորֆին պարունակող սուբոտեքսի 34 հաբ, ինչպես նաև մետադոն և Լիրիկա հոգեմետ դեղամիջոց, հայտնում են ՆԳ նախարարությունից:

Մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի գնման և պահման և Վրաստան ապօրինի ներմուծման փաստի առթիվ, հետաքննություն է ընթանում Վրաստանի ՔՕ 260-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» ենթակետի և 262-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» ենթակետի համաձայն: Հանցագործությունը նախատեսում է ութից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում: