Նեյմարը խարդախության գործով կներկայանա դատարանի առջև
Նեյմարը խարդախության գործով կներկայանա դատարանի առջև

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ստիպված կլինի ներկայանալ դատարան 2013 թվականին բրազիլական «Սանթոսից» կատալոնական «Բարսելոնա» տեղափոխության ժամանակ ֆինանսական մեքենայության գործով: Դատարանում պատասխան կտան նաեւ «Բարսելոնայի» նախկին եւ ներկա նախագահներն ու Նեյմարի հայրը:

Գործարքի մասնակիցներին դատի է տվել DIS ներդրումային հիմնադրամը, որին պատկանել է Նեյմարի տրանսֆերային իրավունքի մի մասը: Հիմնադրամը համոզված է, որ պաշտոնապես ներկայացված տրանսֆերային գինը չի համապատասխանում «Բարսելոնայի» վճարած գումարի ամբողջ չափին: Նեյմարի տրանսֆերի արժեքը ձեւակերպվել էր 57,1 միլիոն եվրո: Հետագայում հաստատվել էր, որ կատալոնական ակումբը ավելի շատ է վճարել, իսկ DIS հիմնադրամը չի ստացել իր բաժինը ամբողջությամբ:

Նեյմարին սպառնում է մինչեւ 2 տարվա ազատազրկում եւ 10 միլիոն եվրոյի տուգանք:

Թողնել մեկնաբանություն