Mundo Deportivo. Հայտնի է, թե Նեյմարը երբ կվերադառնա
Mundo Deportivo. Հայտնի է, թե Նեյմարը երբ կվերադառնա

Բրազիլական լրատվամիջոցները հաղորդել են ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի վերադարձի մոտավոր ժամկետը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասել էր ոտքը և մոտ 2 ամիս է ապաքինվում է նվասվածքից:

Հիմա հարձակվողը շարունակում է վերականգնողական աշխատանքները Բրազիլիայում, իսկ փարիզյան ակումբի մարզական տնօրենը պարբերաբար կապ է հաստատում Նեյմարի հոր հետ:

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս կգա մայիսին: Սպասվում է, որ Նեյմարը կմասնակցի Ֆրանսիայի Գավաթի եզրափակչին, որը կայանալու է մայիսի 8-ին: