Նեյմարը պատրաստվում է տեղափոխվել Ռեալ – Իսպանական մամուլ

11:20, 28.12.2017

Իսպանական մամուլում կրկին տարածվել են լուրեր, որի համաձայն «ՊՍԺ»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը, ով ամռանը Բարսելոնայից ֆրանսիական ակումբ տեղափոխվեց 222 մլն. եվրոյի դիմաց, կրկին փորձում է վերադառնալ Իսպանիա: Այս անգամ լուրը տարածել է  Diario Gol հրատարակչությունը:

Ըստ հաղորդագրության, ֆուտբոլիստը համաձայնել է 2019 թվականի ամռանը տեղափոխվել արքայական ակումբ, իսկ մինչ այդ պատրաստվում է ֆրանսիական ակումբի հետ միասին հաղթել չեմպիոնների լիգայում:

Իր հերթին «Ռեալ» Մադրիդի ղեկավարությունը փորձում է որևէ կերպ բանակցություններ սկսել ֆրանսիական ակումբի ղեկավարության հետ:

 

Նմանատիպ