Ներքին գործերի նախարարությունը բացահայտել է արտակարգ դրության ռեժիմի խախտման 80 նոր դեպք
Ներքին գործերի նախարարությունը բացահայտել է արտակարգ դրության ռեժիմի խախտման 80 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ երկրի մասշտաբով իրականացրած մոնիթորինգի արդյունքում բացահայտվել է արտակարգ դրության ռեժիմի և այսպես կոչված պարետային ժամի խախտման 88 նոր փաստ:

Ոստիկանությունն ամբողջ երկրի մասշտաբով պարետային ժամը խախտելու համար տուգանել է 74 քաղաքացու:

Բացի այդ, ներքին գործերի նախարարության աշխատակիցները հանրային վայրում երեք մարդուց ավելի հավաքվելու և երկմետրանոց սոցիալական հեռավորությունը խախտելու համար տուգանել են ընդհանուր առմամբ հինգ քաղաքացու:  Բացահայտվել է ինքնամեսկուսացման խախտման 1 փաստ: Իրավապահները տուգանել են նաև մեկ անձի՝ ուղևորներին տեղափոխելու և մեքենայով տեղաշարժվելու կանոնները խախտելու համար:

Հիշեցնենք, որ արտակարգ դրության կարգը խախտելու համար ֆիզիկական անձը տուգանվում է 3 000, իսկ իրավաբական անձը՝ 15 000 լարիով: