Նախագահի հետ միասին ԱՄՆ-ում ընտրում են 35 սենատորի: Կոնգրեսի վերին պալատում ընդհանուր առմամբ 100 տեղ կա:
Այս պահին սենատում մեծամասնություն են կազմում հանրապետականները, դեմոկրատներին հաղթելու համար անհրաժեշտ է չորս տեղ:
Այս պահին, միակ նահանգը, որտեղ դեմոկրատները կարողացան հաղթել «հանրապետական» սենատորին, Կոլորադոն է: Այս դեպքում հաջողության հասավ նախկին նահանգապետ Ջոն Հիքենլուփերը, և նա Սենատում կզբաղեցնի Քորի Գարդների տեղը:
Սենատի մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը և Դոնալդ Թրամփի դաշնակից Լինդսի Գրեմը նույնպես պահպանեցին իրենց տեղերը Սենատում: Բացի այդ, Ալաբամայում հաղթեց «Հանրապետական» Թոմի Թաբերվիլը, որը Սենատում կփոխարինի «դեմոկրատ» Դագ Ջոնսին:
Սենատորներն ընտրվում են վեց տարի ժամկետով: Երկու տարին մեկ ընտրություններով փոխվում է Սենատի անդամների 2/3-ը: