«Սի Էն Էնի» տեղեկությամբ, Դոնալդ Թրամփին ընտրություններում պարտությունը ճանաչելու կոչ է արել փեսան և խորհրդական Ջարեդ Կուշները
«Սի Էն Էնի» տեղեկությամբ, Դոնալդ Թրամփին ընտրություններում պարտությունը ճանաչելու կոչ է արել փեսան և խորհրդական Ջարեդ Կուշները

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփին պարտությունը ճանաչելու կոչ է արել նրա փեսան և խորհրդական Ջարեդ Կուշները,- այս մասին երկու անանուն աղբյուրին հիմնվելով հայտնում է «Սի Էն Էնը»: Դեռ անհայտ է, թե ինչ արձագանք է ունեցել նախագահը:

Ավելի վաղ, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չի դադարի «քանի դեռ ամերիկացի ժողովուրդը չի ստանա ազնիվ ձայները»:

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենը նախնական արդյունքներով կարողացել է հավաքել ընտրողների կոլեգիայի 279 ձայն: Հաջորդ չորս տարիները Սպիտակ տանը անցկացնելու համար անհրաժեշտ էր 270 անդամների աջակցությունը: