71 միլիոն օրինական ձայն, սա ամենաշատ ձայնն է, որը ստացել է որևէ գործող նախագահը. Դոնալդ Թրամփ
71 միլիոն օրինական ձայն, սա ամենաշատ ձայնն է, որը ստացել է որևէ գործող նախագահը. Դոնալդ Թրամփ

71 միլիոն օրինական ձայն, սա ամենաշատ ձայնն է, որը ստացել է որևէ գործող նախագահը,- այս մասին թվիթերում գրել է Դոնալդ Թրամփը:

Թրամփը կրկնել է, որ ձայները հաշվելիս դիտորդներին հաշվվելու սենյակներ չեն թողել:

«Ես ընտրություններում հաղթել եմ, 71 միլիոն օրինական ձայն: Շատ վատ իրավիճակ էր, որը թույլ չեն տվել տեսնել մեր դիտորդներին: Դա նախկինում երբեք չի եղել: Միլիոնավոր փոստային քվեաթերթիկ է ուղարկվել այն մարդկանց, ովքեր չեն խնդրել դրանք»,- գրել է Դոնալդ Թրամփը:

Ըստ միջազգային լրատվամիջոցների, ԱՄՆ-ի 46-րդ նախագահ է ընտրվել Ջո Բայդենը: