Լրատվամիջոցների հաղորդմամբ, ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը մինչ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը, կառավարական գերատեսչություններին արգելել է համագործակցել Ջո Բայդենի հետ
Լրատվամիջոցների հաղորդմամբ, ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը մինչ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը, կառավարական գերատեսչություններին արգելել է համագործակցել Ջո Բայդենի հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը կառավարական մարմիններին կարգադրում է մինչև ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը չհամագործակցել նորընտիր նախագահ Ջո Բայդենի թիմի հետ, որը այս պահին ղեկավարում է այսպես կոչված իշխանությունը ստանձնելու գործընթացը: Այս մասին հաղորդում է՝ «Վաշինգտոն Պոստը»:

Ինչպես հայտարարել են պետական գերատեսչության վարչակազմում, Բայդենի թիմի հետ համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը չպետք է տեղի ունենան, քանի դեռ նրա հաղթանակը չի հաստատի կառավարական ծառայությունների վարչակազմը: