Յուրաքանչյուր ձայն պետք է հաշվել. Ջո Բայդեն
Յուրաքանչյուր ձայն պետք է հաշվել. Ջո Բայդեն

Յուրաքանչյուր ձայն պետք է հաշվել,- այս մասին «թվիթեր» սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենը:

ԱՄՆ-ի մի քանի նահանգներում դեռ շարունակվում է ձայների հաշվարկի գործընթացը, որի արդյունքը որոշիչ նշանակություն կունենա ընտրությունների համար: Այդ թվում են՝ Նեվադա, Հյուսիսային Կարոլինա, Ջորջիա և Փենսիլվանիա նահանգները:

«Ֆոքս նյուս» հեռուստաընկերության կանխատեսմամբ, Թրամփը առաջատարն է Փենսիլվանիայում, Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում, իսկ Ջո Բայդենը ՝ Նեվադայում: Նեվադայում հաղթանակ տանելու դեպքում Ջո Բայդենը կստանա ընտրական կոլեգիայի 270 ձայն, ինչը բավական է հաղթելու համար:

Աննախադեպ մրցակցային ընտրություններում ձայների հաշվարկի ուշացումը պայմանավորված էր փոստով քվեարկելու կարգով:

Ամենավերջին արդյունքները սպասվում են Փենսիլվանիայում, որտեղ օրենքով, փոստով քվեարկելը կտևի մինչև նոյեմբերի 6-ը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թիմը դեմ են փոստով ստացված ձայների հաշվարկին: