Նախագահի ելույթում շեշտերը դրվել են հետաքրքիր ձևով. Իրմա Ինաշվիլի
«Հայրենասերների դաշինքի» առաջնորդ, խորհրդարանի փոխխոսնակ Իրմա Ինաշվիլին հայտարարում է, որ նախագահի ելույթում շեշտերը դրվել են հետաքրքիր ձևով: Այս մասին նա հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու խորհրդարանի առջև 5-րդ, ամփոփիչ զեկույցը գնահատելիս:
«Շեշտերը դրվել են հետաքրքիր կերպով, որի մասին կխոսեմ իմ ելույթում: Ընտրությունների թեման շատ հետաքրքիր էր, ընդդիմության զարգացման հարցն էր հետաքրքիր:
Ինչպես նաև, հետաքրքիր էր զրույցն այն մասին, որ իշխանությունը կենտրոնացվում է մեկ ուժի ձեռքում:
Զգացվում է, որ երկրի մասին ոչ ոք հոգ չի տանում և ժողովուրդը սոված է, զգացվում է, որ շատ են խոսքերը և քիչ է ժողովրդի նկատմամբ հոգատարությունը: Հոգատարությունը պետք է դրսևորվի գործում»,- հայտնել է Առաջին ալիքին Իրմա Ինաշվիլին: