Նոր նախագահը ստիպված կլինի գործել նոր սահմանադրության համապատասխան
Նոր նախագահը ստիպված կլինի գործել նոր սահմանադրության համապատասխան

Թվով հինգերրորդ նախագահը ստիպված կլինի գործել նոր սահմանադրության համապատասխան:

Նոր սահմանադրությամբ, որը ուժի մեջ է մտնելու նոր նախագահի երդմնակալությունից հետո, երկրի նախագահը լինելու է պետության ղեկավարը և միևնույն ժամանակ երկրի միասնության և ազգային անկախության երաշխիքը:

Սահմանադրությամբ սահմանված է, որ նախագահը լինելու է պաշտպանական ուժերի գերագույն հրամանատարը և Վրաստանը ներկայացնելու է միջազգային հարաբերություններում:

Ինչ վերաբերում է նախագահի իրավասություններին, խորհրդարանի կողմից հաստատված սահմանադրությամբ, Վրաստանի նախագահը կառավարության համաձայնությամբ իրականացնելու է ՝ ներկայացուցչական իրավասություններ արտաքին հարաբերություններում, վարելու է բանակցություններ այլ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, կնքելու է միջազգային պայմանագրեր, կառավարության առաջարկությամբ նշանակելու է և ազատելու է Վրաստանի դեսպաններին և դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին:

Դրա հետ մեկտեղ նախագահը իրավասու է պետության անունից կնքել առաքելական ուղղափառ եկեղեցու հետ սահմանադրական համաձայնագիր և նշանակել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Սահմանադրությամբ սահմանված է նախագահի, որպես գլխավոր հրամանատարի իրավասությունը: Կոնկրետ, փաստաթղթով, նախագահը կառավարության առաջարկությամբ նշանակում և ազատում է պաշտպանության ուժերի հրամանատարին, ինչպես նաև նշանակում է արդարադատության գերագույն խորհրդի մեկ անդամի, մասնակցում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների պաշտոնին հաստատելու գործընթացին, իսկ կառավարության առաջարկությամբ ընտրելու է ներկայացնելու ազգային կարգավորիչ մարմինների անդամների թեկնածուներին:

Նախագահը մասնակցելու է քաղաքացիություն շնորհելու հարցերին, ունենալու է բանտարկյալներին ներելու իրավունք:

Բացի վերոնշյալից, սահմանադրությամբ, նախագահը իրավասու կլինի կառավարության ներկայացմամբ և խորհրդարանի համաձայնությամբ, դադարեցնել, տարածքային միավորումների ներկայացուցչական մարմնի գործունեությունը, եթե նրա գործողությամբ վտանգ է սպառնում երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և պետական իշխանության մարմինների սահմանադրական իրավասությունների կատարմանը:

Սահմանադրության նախատեսմամբ, նախագահը իրավունք կունենա, խորհրդարանի, կառավարության, կամ նվազագույնը 200 հազար ընտրողի պահանջով նշանակել հանրաքվե:

Սահմանադրությամբ սահմանված է նաև Վրաստանի խորհրդարանի և կառավարության միջև հարաբերությունը: Փաստաթղթով, նախագահի իրավական ակտին հարկավոր է վարչապետի համաստորագրությունը, սակայն այդ համաստորագրությունը պետք չի լինի նախագահի իրավական ակտին, որը վերաբերում է՝ խորհրդարանական ընտրությունների նշանակում, խորհրդարանի ցրում, խորհրդարանի նիստի հրավիրում, սահմանադրական համաձայնության կնքում, օրենքի ստորագրում և հրապարակում, վարչապետի նշանակում, արդարադատության գերագույն խորհրդի անդամի նշանակում, ԿԸՀ-ի նախագահի և անդամների նշանակում, ինչպես նաև ազգային բանկի խորհրդի անդամի ներկայացում, ազգային բանկի նախագահի նշանակում, սահմանադրական դատարանի դատավորի նշանակում, քաղաքացիության հարցերի որոշում, բանտարկյալների համաներում և այլն:

Խորհրդարանը սահմանադրական նախագիծը հաստատել է ընթացիկ տարվա մարտի 23-ին, որի քննարկումը սկսվել է անցած տարի և ընթացել է մի քանի փուլով: