ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին լսելու են տեղեկություն Վրաստանի և Ուկրաինայի մասին
Բրյուսելում շարունակվում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստը: Ինչպես երեկ նշել է հյուսիս-ատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի 178-րդ նիստի բացմանը գեներալ Պետր Պավելը, այսօր ուկրաինացի և վրաց գործընկերների հետ կանցկացվի հանդիպում:
«Հանդիպելու ենք մեր վրացի և ուկրաինացի գործընկերների հետ, որոնցից լսելու ենք տեղեկություն տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ»,- ասել է Պետր Պավելը:
Նրա խոսքերով, NATO-ն կոչ է անում գործընկերներին իրականացնել բարեփոխումներ, որոնց շնորհիվ ապահովված կլինեն ռազմական հնարավորությունները:
«Մենք քննարկելու ենք ՆԱՏՕ-ի հեռանկարը՝ ընդլայնել հնարավորությունները և ապահովել կայունությունը հարևան շրջաններում: Այս գործընթացում իր կարևոր դերն ունեն մեր գործընկերները: Բացի ռազմական վերափոխումից նրանք պետք է ապահովեն իրենց երկրներում վստահելի օրենսդրական բազան, ինչպես նաև պետք է լինեն համապատասխան տնտեսական պայմաններ, որոնք կաջակցեն ռազմական հնարավորությունների աճին»,- նշել է գեներալը: