NATO-ի ռազմական կոմիտեի նիստը կանցկացվի հունվարի 16-17-ին:
Հանդիպմանը դաշինքի անդամ երկրների ռազմական ղեկավարների հետ միասին մասնակցելու են նաև գործընկեր երկրների, Վրաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները:
Ինչպես ասվում է NATO-ի կայքէջում հրապարկված մամլո հաղորդագրությունում, նիստը գլխավորելու է դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Պետր Պավելը:
Հայտարարությունում նշված է, որ Վրաստանի ներկայացուիչների հետ հանդիպմանը գնահատվելու է պաշտպանության ոլորտում բարեփոխումների տեսանկյունից եղած առաջընթացը և էական փաթեթի ապագան:
NATO-ի ռազմական կոմտեն, ռազմական ղեկավարներին մակարդակով, տարին երկու անգամ հավաքվում է Բրյուսելում, որպեսզի քննարկի դաշինքի գործողությունները և առաքելությունները: