NATO-ի ռազմական կոմիտեի նիստին քննարկելու են Վրաստանի հարցը
NATO-ի ռազմական կոմիտեի նիստին քննարկելու են Վրաստանի հարցը

NATO-ի ռազմական կոմիտեի նիստը կանցկացվի հունվարի 16-17-ին:

Հանդիպմանը դաշինքի անդամ երկրների ռազմական ղեկավարների հետ միասին մասնակցելու են նաև գործընկեր երկրների, Վրաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները:

Ինչպես ասվում է NATO-ի կայքէջում հրապարկված մամլո հաղորդագրությունում, նիստը գլխավորելու է դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Պետր Պավելը:

Հայտարարությունում նշված է, որ Վրաստանի ներկայացուիչների հետ հանդիպմանը գնահատվելու է պաշտպանության ոլորտում բարեփոխումների տեսանկյունից եղած առաջընթացը և էական փաթեթի ապագան:

NATO-ի ռազմական կոմտեն, ռազմական ղեկավարներին մակարդակով, տարին երկու անգամ հավաքվում է Բրյուսելում, որպեսզի քննարկի դաշինքի գործողությունները և առաքելությունները: