ՆԱՏՕ-ն մեկ անգամ ևս իր աջակցությունը կհայտնի Վրաստանին. Ենս Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ն այսօր մեկ անգամ ևս իր աջակցությունը կհայտնի Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ,-այս հայտարարությունը Հյուսիս-Ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար, Ենս Սթոլթենբերգը արել է, Բրյուսելում, արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով առաջին ալիքի լրագրողի հարցին:
Սթոլթենբերգի խոսքերով, այսօր ծրագրված է հանդիպում Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ, որը տեղի է ունենալու ՆԱՏՕ-Վրաստան-ՈՒկրաինա համատեղ նիստի շրջանակներում:
«Այսօր մենք հանդիպելու ենք Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ և զրուցելու ենք ՆԱՏՕ-Վրաստան-ՈՒկրաինա հանձնաժողովի համատեղ նիստին: Դաշնակիցները մեկ անգամ ևս արտահայտելու են իրենց աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ: Դաշնակիցները Վրաստանին ցուցաբերում են, ոչ միայն քաղաքական, այլ պրակտիկ աջակցություն: Սպասում եմ այս հանդիպմանը և Վրաստանի արտաքին գործերի հետ բանակցությանը»,-հայտարարել է Սթոլթենբերգը:
Ասուլիսի ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զրուցել է նաև մինիստերիալի հիմնական թեմաների մասին, այդ թվում Սև ծովի անվտանգության հարցերի շուրջ: Սթոլթենբերգը մեկ անգամ ևս կոչ է արել Ռուսաստանին ազատել Քերչի նեղուցում ձերբակալված ուկրաինացի զինվորականներին:
Հեղինակ -
Edgar Barsegyan