ՆԱՏՕ-ն չի դաշինք չի հրավիրի մի երկրի, որի սահմաններում պատերազմ է ընթանում. Լինաս Լինկևիչուս
ՆԱՏՕ-ն չի հրավիրի դաշինքին անդամակցելու մի երկրի, որի սահմաններում ընթանում է պատերազմ,- այս մասին Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը հայտարարել է ուկրաինական «Եվրոպեյսկայա պրավդա» հրատարակությանը տված հարցազրույցում:
«Իհարկե, ներկայիս իրավիճակը, Ռուսաստանի հետ պատերազմը, ձեր օգտին չի խաղում: ՆԱՏՕ-ի օրենքներն այսպիսին են, որ դաշինքը չի հրավիրում մի պետության, որի սահմանների վրա ընթանում է պատերազմ, անկախ նրանից, թե ով է ագրեսորը կամ ով է զոհը»,- ասել է Լինաս Լինկևիչուսը:
Լիտվացի դիվանագետի խոսքով, Դոնբասում շարունակվող հակամարտությունը խոչընդոտ է դաշինքին Ուկրաինայի անդամակցության համար: Սակայն, ինչպես գրում է «Եվրոպեյսկայա պրավդան», ավելի ուշ Լինկևիչուսը նշել է, որ Ղրիմի հարցը նույնպես կարող է խնդիր դառնալ:
«Իհարկե, կարևոր փաստարկ է նաև այն, որ պետությունը խնդիրներ ունի ինքնիշխանության իրականացման և տարածքային ամբողջականության հետ: Սակայն այս պարագայում կարևոր է, որ Ուկրաինան դրա համար պատասխանատվություն չի կրում և սա կարևոր հակափաստարկ է: Սակայն, ամեն դեպքում, այս բոլոր հարցերը պետք է լուծվեն ժամանակին», – հայտարարել է Լինաս Լինկևիչուսը:
«Եվրոպեյսկայա պրավդան» գրում է, որ լիտվացի դիվանագետը դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք Ուկրաինան պետք է լուծի Ղրիմի հարցը նախքան ՆԱՏՕ-ին անդամակցելը:
«Իհարկե, նախքան անդամակցությունը: Սակայն անդամակցելու հրավերն արագ չի գա, հավատացեք: Ուկրաինան նույնպես պետք է դա գիտակցի: Դա անելու համար Լիտվայից պահանջվեց 10 տարի»,- ասել է Լինկևիչուսը:
Լինաս Լինկևիչուսը խորհուրդ է տվել Ուկրաինային չկենտրոնանալ այդ խոչընդոտների վրա, այլ շարունակել ռազմական, տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումները: