ՆԱՏՕ-ի անդամ երկրները Սիրիայի վրա հրթիռային հարվածներին հայտնել են լրիվ աջակցություն. Ենս Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի անդամ երկրները Սիրիայի վրա, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հրթիռային հարվածներին հայտնել են լրիվ աջակցություն,-այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, հյուսիս Ատլանտյան խորհրդի արտակարգ նիստի ավարտից հետո:
«Դաշինքի անդամ երկրները աջակցել են գործողությանը Սիրիայի նկատմամբ»,-նշել է Ստոլտնենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությամբ, դաշինքը աջակցում է ՄԱԿ-ի ջանքերը, որոնք ուղղված են Սիրիայում խաղաղության հաստատմանը:
Ստոլտենբերգը կոչ է արել Ռուսաստանին, ապահովել Ժնևյան բանակցություններում Դամասկոսի մասնակցությունը: Բացի այդ, Ստոլտենբերգի խոսքերով, ՆԱՏՕ-ն պահանջում է Դամասկոսից, Մոսկվայից և Թեհրանից, հակամարտության տարածք տողել հումանիտար կազմակերպություններին:
Գլխավոր քարտուղարի հայտարարությամբ, իրականացրած հարվածները լուրջ վնաս են հասցրել Սիրիայի քիմիական ներուժին:
Հեղինակ -
Edgar Barsegyan