Նաթիա Թուրնավա. Մենք ակնկալում ենք կայունություն բոլոր հատվածներում, այդ թվում՝ արտարժույթի շուկայում

16:09, 27.12.2023

Մնացած բոլոր հավասար հանգամանքներում, այն ֆոնին, որ լարին պատմական կայունացում է ապրել, մենք մեծ տատանումներ չենք կանխատեսում, մենք ակնկալում ենք կայունություն բոլոր հատվածներում, այդ թվում՝ արտարժույթի շուկայում,- ասաց Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Նաթիա Թուրնավան։

Ըստ նրա՝ երկրում տնտեսական աճը բավականին ուժեղ է և տատանվում է բազային սցենարի շրջանակներում, գնաճը ցածր է, արտաքին ներհոսքերը՝ բարձր մակարդակի, զբոսաշրջությունը նորմալ տեմպերով վերականգնվում է, փոխանցումներն ու արտաքին առևտուրը՝ նորմայի սահմաններում։

Նաթիա Թուրնավան խոսել է երկրում ներդրումային միջավայրի, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքի կարևորության և ԵՄ թեկնածուի կարգավիճակի առավելությունների մասին։

«Ամենակարևոր փաստը, որ Վրաստանը ստացել է Եվրամիության թեկնածուի կարգավիճակ, մեծ ներդրում է ունեցել մեր երկրի ներդրումային միջավայրի ամրապնդման գործում, և դա օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքի նախադրյալն է»,- նշել է Նաթիա Թուրնավան։

Նմանատիպ