Նաքերալայի լեռնանցքում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունը

18:23, 31.12.2024

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Նաքերալայի լեռնանցքում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է։

«Քութաիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ներքին պետական ​​նշանակության ավտոճանապարհի կմ 39-կմ 62 (Նաքերալայի լեռնանցք) հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունը»,- նշվում է տեղեկատվության մեջ։

Նմանատիպ