Նաքերալայի լեռնանցքում երթևեկությունն արգելված է
Նաքերալայի լեռնանցքում երթևեկությունն արգելված է

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Նաքերալայի լեռնանցքում ավտոմեքենաների տեղաշարժն արգելված է։

«Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (ձյուն, բուք, սահմանափակ տեսանելիություն և ձնահյուսի վտանգ) սահմանափակված է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը Քութաիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի ներքին պետական նշանակության ավտոճանապարհի կմ 39-ում – կմ 57 (Նաքերալայի լեռնանցք)»,- նշվում է տեղեկատվության մեջ։