Նադեժդա Սավչենկոյին հնարավոր է ձերբակալեն

Ուկրաինայի գլխավոր դատախազը հայց է ներկայացրել Գերագույն Ռադա` Ուկրաինայի հերոս, պատգամավոր, նախկին զինծառայող Նադեժդա Սավչենկոյին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը բավարարելու խնդրանքով: Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։ Մասնավորապես, ըստ դատախազության, Սավչենկոն պատրաստվում էր Ռադայի մերձակայքում ահաբեկչություն իրականացնելու միջոցով՝ զինված հեղաշրջում իրականացնել երկրում։

Սավչենկոն իրեն ուղղված մեղադրանքները դեռևս առարկայորեն չի մեկնաբանել՝ նշելով, որ շատ զինվորականների է ճանաչում, ովքեր համաձայն են իր հետ, որ «ռազմական հեղաշրջումն Ուկրաինայում բավական սպասելի ու ճիշտ իրադարձություն կլինի»:

Ուկրաինացի նախկին օդաչու Նադեժդա Սավչենկոն Ռուսաստանում դատապարտվել էր  22 տարվա ազատազրկման՝ Դոնբասում ռուս 2 լրագրողների սպանության մեղադրանքով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2016-ի մայիսին նրան ներում էր շնորհել:

Ուկրաինա վերդառնալուց հետո Սավչենկոյին երկրի նախագահ Պորոշենկոն «Ազգային հերոսի» կոչում էր շնորհել: Սավչենկոն Գերագույն Ռադայի պատգամավոր էր ընտրվել 2014 թվականին, երբ դեռ ռուսական բանտում էր: