Ներողություն եմ հայցում, որ Թբիլիսիում դեռահասների սպանության հետ չեմ հիշատակել Օբշկվիթի գյուղում տեղի ունեցած ողբերգությունը. Կվիրիկաշվիլի
Գիորգի Կվիրիկաշվիլին ներողություն է հայցում, որ Թբիլիսիում դեռահասների սպանության հետ միասին կառավարության այսօրվա նիստին չի հիշատակել Օբշկվիթի գյուղում տեղի ունեցած ողբերգությունը:
«Ցանկանում եմ անել կարճ մեկնաբանություն: Կառավարության նիստի սկզբում խոսեցի ողբերգության մասին, որը տեղի ունեցած Թբիլիսիում և որին զոհ գնաց երկու երիտասարդի կյանք: Զուգահեռաբար չեմ հիշատակել Ծղալտուբոյի շրջանի Օբշկվիթիում տեղի ունեցած ողբերգությունը, որի հետևանքով զոհվել է 17-ամյա երիտասարդ: Ցանկանում են հանրությունից ներողություն խնդրել, որ միասին չեմ հիշատակել այս ողբերգությունները, որոնք փաստացի տեղի են ունեցել նույն ժամանակահատվածում և չեմ ցանկանում, որպեսզի սա հանդիսանա դժգոհության առիթ, որը կլիներ արդար»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիին: