Մզկիթների վրա հարձակվողը ձերբակալության ժամանակ պատրաստվում էր շարունակել հարձակումը. Նոր Զելանդիայի վարչապետ
Նոր Զելանդիայի մզկիթների վրա հարձակվողը ձերբակալության ժամանակ պատրաստվում էր շարունակել հարձակումը: Այս մասին հայտարարել է Նոր Զելանդիայի վարչապետը:
Ջասինդա Արդերնի խոսքով, Բերնթոն Հարիսոն Տարանտին ավելի շատ զոհ էր ցանկանում:
Հայտնի է դարձել Բրենթոն Տարանտիի կենսագրության որոշ մանրամասներ: Նոր Զելանդիայի վարչապետի մեկնաբանմամբ, մեղադրյալը շատ էր ճամփորդում: Պաշտոնական Անկարան տեղեկացնում է, որ որոշ ժամանակատվածում Տարանին գտնվում էր նաև Թուրքիայում:
Նոր Զելանդիայի Կրայստչըրչ քաղաքի երկու մզկիթներում հարձակումը տեղի էր ունեցել ուրբաթ օրվա աղոթքի ժամանակ: Ահաբեկչության ժամանակ զոհվել էր 50 մարդ, տուժել՝ մոտ 50-ը: Այդ թվում էր երկու փոքրահասակ երեխա:
Տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանությունն արդեն ձերբակալել է 4 կասկածյալի: