Տեխասի նահանգում, դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է աշակերտ
Տեխասի նահանգում, դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է աշակերտ

Տեխասի նահանգում հրաձգության հետևանքով զոհվել է աշակերտ: Միջադեպը տեղի է ունեցել Հյուսթոն քաղաքի դպրոցներից մեկում: Հանցագործին դեռևս չեն ձերբակալել: Նրան որոնում է ոստիկանությունը:

Մահացածը բարձրդասարանցի է, ում բուժօգնություն են ցուցաբերել միջադեպի վայրում, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Դպրոցի մոտ մոբիլիզացված է ոստիկանություն: Տեղի ունեցածի ճշգրիտ պատճառները դեռևս հայտնի չեն: