Մզկիթների վրա հարձակվողը ձերբակալության ժամանակ պատրաստվում էր շարունակել հարձակումը. Նոր Զելանդիայի վարչապետ

Նոր Զելանդիայի մզկիթների վրա հարձակվողը ձերբակալության ժամանակ պատրաստվում էր շարունակել հարձակումը: Այս մասին հայտարարել է Նոր Զելանդիայի վարչապետը:

Ջասինդա Արդերնի խոսքով, Բերնթոն Հարիսոն Տարանտին ավելի շատ զոհ էր ցանկանում:

Հայտնի է դարձել Բրենթոն Տարանտիի կենսագրության որոշ մանրամասներ: Նոր Զելանդիայի վարչապետի մեկնաբանմամբ, մեղադրյալը շատ էր ճամփորդում: Պաշտոնական Անկարան տեղեկացնում է, որ որոշ ժամանակատվածում Տարանին գտնվում էր նաև Թուրքիայում:

Նոր Զելանդիայի Կրայստչըրչ քաղաքի երկու մզկիթներում հարձակումը տեղի էր ունեցել ուրբաթ օրվա աղոթքի ժամանակ: Ահաբեկչության ժամանակ զոհվել էր 50 մարդ, տուժել՝ մոտ 50-ը: Այդ թվում էր երկու փոքրահասակ երեխա:

Տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանությունն արդեն ձերբակալել է 4 կասկածյալի: