Բրիտանական դատարանը «Iran International»-ի լրագրողին դանակահարելու գործով ռումինացի երկու քաղաքացու մեղավոր է ճանաչել. դատախազների տվյալներով՝ նրանք գործել են Իրանի հանձնարարությամբ

21:25, 03.07.2026

Բրիտանական դատարանը մեղավոր է ճանաչել Ռումինիայի երկու քաղաքացիների, ովքեր ձերբակալվել էին իրանական ծագմամբ հեռուստահաղորդավար, «Իրան Ինտերնեշնլի» լրագրող Պուրիա Զերաաթիին դանակահարելու գործով։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 21-ամյա Նանդիտո Բադեան և 25-ամյա Ջորջ Ստանան մեղավոր են ճանաչվել դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ։ Դատարանի որոշմամբ՝ Բադեան դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, իսկ Ստանան՝ 12 տարվա։

Ինչպես հայտարարում են դատախազները, հարձակվողները գործել են Իրանի կառավարության հանձնարարությամբ, և նրանց նպատակը «Իրան Ինտերնեշնլի» լրագրողի լիկվիդացումն էր։ Ըստ դատախազների տվյալների՝ այդ նպատակով նրանք մեկ ամիս շարունակ հետևել են Պուրիա Զերաաթիին։

Ի գիտություն՝ «Իրան Ինտերնեշնլի» լրագրող Պուրիա Զերաաթիի վրա հարձակումը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 29-ին Լոնդոնի հարավում՝ Ուիմբլդոնում։ Նրա վրա սեփական տան մոտ հարձակվել էր երկու անձ։ Լրագրողը վիրավորում էր ստացել ոտքի շրջանում։

Նմանատիպ