Նոր Զելանդիայի մզկիթների վրա հարձակվողին մեղադրանք է ներկայացրել ահաբեկչության հոդվածով
Նոր Զելանդիայի մզկիթների վրա հարձակվողին մեղադրանք է ներկայացրել ահաբեկչության հոդվածով

Նոր Զելանդիայի ոստիկանությունը մզկիթներում 51 մարդու սպանության մեջ մեղադրվողին մեղադրանք է ներկայացրել ահաբեկչության հոդվածով:

Նոր Զելանդիայի ոստիկանության ներկայացուցչի, Մայք Բուշի հայտարարությամբ, Քրայստչերչ քաղաքում, երկու մզկիթի վրա իրականացրած հարձակման համար, Բրենտոն Տարանտը մեղադրվել է ահաբեկչություն իրականացնելու հոդվածով:

«Եվրոնյուսի լրատվությամբ, Բրենտոն Տարանտի դեմ գործը հարուցվել է նաև սպանության և սպանության փորձի գործերով: Նոր Զելանդիայի ոստիկանության ներկայացուցիչները հանդիպել են զոհերի ընտանիքների հետ և ծանոթացրել նրանց հետաքննության ընթացքի հետ:

Հատկանշական է, որ հարձակումից հետո Նոր Զելանդիայի իշխանությունները խստացրել են զենք կրելու մասին օրենքը: