Մթերքի ազգային գործակալությունը նախազգուշացնում է սպառողներին, մթերք գնելիս ուշադրություն դարձնել պիտակավորմանը
Մթերքի ազգային գործակալությունը նախազգուշացնում է սպառողներին, մթերք գնելիս ուշադրություն դարձնել պիտակավորմանը

Մթերքի ազգային գործակալության ներկայացուցիչ Գիորգի Միքաձեի խոսքով, ամռան սեզոնին ավելանում են մթերքի անվտանգության ռիսկերը: Այս ժամանակահատվածում հատկապես վտանգավոր է մսի և կաթնամթերքի պիտանելիությունը, ուստի անհրաժեշտ է, սպառողները ապրանք գնեն անվտանգ միջավայրում և  խուսափեն փողոցում սնունդ գնելուց:

«Սպառողը նախքան ապրանք գնելը պարտադիր պետք է ծանոթանա պիտակավորմանը, անվանմանը, մթերքի պարունակությանը, արտադրության ամսաթվին, պահման ժամկետին, ինչ ջերմաստիճանում պետք է պահվի ապրանքը: Սպառողը անձամբ պետք է տարբերի, ունի արդյոք մթերքը հոտ, փոփոխված է, թե ոչ, կամ վաճառվում է սառնարանից դուրս: Բոլոր նման դեպքերում, պետք է զանգահարել Բնապահպանության և գյուղատնտեսութան նախարարության թեժ գիծ՝ 15-01 հեռախոսահամարով և մեր հսկիչ խմբերը կձեռնարկեն համապատասխան միջոցներ»,- հայտարարել է Գիորգի Միքաձեն:

Գիորգի Միքաձեի հայտարարությամբ, պլանավորված ստուգման 6 ամսվա տվյալներով, կասեցվել է 247 բիզնես-օպերատորի արտադրական գործընթաց: Նախորդ տարվա համեմատ 28%-ով ավելացել են տուգանային պատժամիջոցները: