«Թարմ միս» ՍՊԸ-ից առգրավել են կասկածելի ծագման միս (վիդեո)

Մթերքի ազգային գործակալության Թբիլիսիի քաղաքային ծառայության ներկայացուցիչները ստուգել են մսի մեծածախ իրացման օբյեկտները և «Թարմ միս» ՍՊԸ-ից առգրավել են կասկածելի ծագման ապրանք:

Գերատեսչության տեղեկությամբ, փաստաթղթային ստուգման ժամանակ «Թարմ միս» ՍՊԸ-ում հայտնաբերվել է ժամկետանց, կասկածելի ծագման միս, առանց առողջական վիճակի մասին նշանների:

Գործակալության տեսուչները արգելել են 400 կգ մսի վաճառքը և բիզնես-օպերատորին տուգանել 1000 լարիով:

Օրենսդրության համաձայն, ձեռնարկատերը պարտավորվել է ոչնչացնել միսը, որը կիրականացնեն վերահսկման մթերքի ազգային գործակալության տեսուչները:

 

Թողնել մեկնաբանություն