Մշրալի (Չոր) կամրջի վրա աշխատող առևտրականների համար կստեղծվի հատուկ ենթակառուցվածք
Մշրալի (Չոր) կամրջի վրա աշխատող առևտրականների համար կստեղծվի հատուկ ենթակառուցվածք

Մշրալի (Չոր) կամրջի վրա աշխատող մարդկանց համար կստեղծվի հատուկ ենթակառուցվածք,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Թբիլիսիի քաղաքապետը խոսել է Մշրալի կամրջում նախատեսված նախագծի մասին: Նրա խոսքով, տեղում աշխատող անձինք ժամանակավոր կտեղափոխվեն այլ տարածք:

«Այս նախագծի իրականացումն սկսում ենք մոտ ապագայում: Ընդհանրապես, այնտեղ աշխատող մարդկանց համար, ովքեր վաճառում են լուսանկարներ, նկարներ, հատուկ ենթակառուցվածք կսարքվի: Այս պահի դրությամբ, նրանք անտանելի պայմաններում են՝ ձյուն, անձրև: Երբ նախագիծն ավարտվի, նրանց համար կկառուցվի ժամանակակից, ավելի լավ ենթակառուցվածք, իսկ մինչ այդ, նրանք կտեղափոխվեն կողքի այգի, որտեղ հնարավորություն կունենան շարունակել իրենց գործունեությունը»,- նշել է Կախա Կալաձեն: