Ռուսական մամուլի հաղորդմամբ, Մոսկվայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 72-ի:
Ըստ Մոսկվայի օպերատիվ գործողությունների շտաբի, մահացածները 52-ից 82 տարեկան անձիք են, ովքեր ունեցել են այլ խրոնիկ հիվանդություններ:
Մինչ տեղեկության թարմացումը, Մոսկվայում կորոնավիրուսից մահացածների թիվը կամում էր 58:
Ռուսաստանի մայրաքաղաքում գործում է կարանտինային ռեժիմ:
Ռուսական մամուլը գրում է, որ երկրում հաստատվել է վարակման 13 հազար դեպք, մահացել է 100 մարդ: