Մոսկվայում չեն բացառում, որ սիրիացի և լիբիացի վարձկան զինյալները Լեռնային Ղարաբաղից մուտք գործեն Ռուսաստան
Մոսկվայում չեն բացառում, որ Լեռնային Ղարաբաղում մարտնչող սիրիացի և լիբիացի վարձկան զինյալները մուտք գործեն Ռուսաստան:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը ռուսական մամուլին հայտնում է, որ արտասահմանցի վարձկան զինյալների վտանգը հերքելն անհնար է:
Ռուս դիվանագետի հայտարարությամբ, ահաբեկչության դեմ պայքարում ոչինչ չի կարող համարվել «մանրուք»:
Սիրոմոլոտովը նաև նշել է, որ Ռուսաստանի իրավապահ մարմիններն ուշադիր հետևում են ընթացող իրադարձություններին: