Մոսկվայի դատարանն արգելել է Facebook-ն ու Instagram-ը Ռուսաստանում «ծայրահեղականության» հիմքով

19:26, 21.03.2022

Մոսկվայի Տվերսկայա դատարանն արգելել է Ռուսաստանում սոցիալական ցանցերի՝ Facebook-ի և Instagram-ի օգտագործումը՝ «ծայրահեղականության» հիմքով։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ըստ առկա տեղեկությունների՝ դատարանի կայացրած որոշումը պետք է անհապաղ կատարվի։
Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել նշված սոցիալական ցանցերի սեփականատեր «Մետա» ընկերության դեմ՝ ծայրահեղական լինելու համար։ Դատախազության տվյալներով՝ նրանք մտադիր են պաշտպանել ռուսներին իրենց իրավունքների հետագա խախտումներից։

Դատախազներն ասում են, որ ծայրահեղական տեղեկատվությունը սպառնում է ինչպես անհատներին, այնպես էլ ողջ հասարակությանը, և ընկերությունը խախտել է իր կանոնները՝ հրապարակելով ռուս զինծառայողների սպանության կոչեր:

Այնուհետև ընդգծվում է, որ դատարանի որոշումը չի տարածվում WhatsApp Messenger-ի վրա, որը նույնպես պատկանում է Meta-ին։

Նմանատիպ