Մոնտենեգրոյում, ռեստորանում հրաձգության հետևանքով տասը մարդ է զոհվել

12:42, 02.01.2025

Մոնտենեգրոյում, հրաձգության հետևանքով տասը մարդ է զոհվել։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Հրաձգությունը սկսվել է ռեստորանում հյուրերի միջեւ բանավոր վիճաբանությունից հետո։

Երկրի ներքին գործերի նախարար Դանիլո Սարանովիչի խոսքով՝ հարձակվողը սպանել է սեփական ընտանիքի անդամներին, ռեստորանի տիրոջը և սեփականատիրոջ երկու երեխաներին։

Սպանվել է նաև հարձակվողը՝ 45-ամյա տղամարդ, ով ինքնասպան է եղել։

Չեռնոգորիայի կառավարությունը երկրում եռօրյա սուգ է հայտարարել։

Նմանատիպ