Մոլդովայի պաշտպանության նախարարության տեղեկությամբ՝ երկրի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել և պայթել

20:03, 16.10.2026
Մոլդովայում անօդաչու թռչող սարք է ընկել և պայթել, – այս մասին նշված է երկրի պաշտպանության նախարարության կողմից «Facebook»-ում հրապարակված տեղեկատվության մեջ։
Գերատեսչության փոխանցմամբ՝ անօդաչուն ընկել է Դոնդուշենի շրջանի Սկայանի գյուղի մոտակայքում։ Այս պահին պատահարի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ հայտնի չեն։
Մոլդովայի պաշտպանության նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում չդիպչել հայտնաբերված անհայտ օբյեկտներին կամ դրանց բեկորներին։
Ինչպես հայտնի է, գիշերը մի քանի անօդաչու թռչող սարք խախտել է Մոլդովայի Հանրապետության օդային տարածքը։ Դրանից առաջ՝ հոկտեմբերի 15-ին, Ուկրաինայի վրա Ռուսաստանի իրականացրած հարձակման ժամանակ անօդաչուն կրկին խախտել էր Մոլդովայի օդային տարածքը։ Երկրի պաշտպանության նախարարի հայտարարությամբ՝ այդ անօդաչուն ռուսական էր։

Նմանատիպ