Հռոմի պապը հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինին կոչ է արել դադարեցնել կրակը, որպեսզի հնարավոր լինի հումանիտար օգնություն հասցնել Խերսոնի մարզի Օլեշկի քաղաք

22:27, 16.10.2026
U.S.-born Cardinal Robert F. Prevost, prefect of the Dicastery for Bishops under Pope Francis, leaves the Vatican Synod Hall April 22, 2025, after the first general congregation of the College of Cardinals. Cardinal Fabio Baggio, undersecretary of the Dicastery for Promoting Integral Human Development, walks out behind him. (CNS photo/Vatican Media)

Հռոմի պապ Լևոն XIV-ն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել։
Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ Հռոմի պապը «խոր անհանգստություն» է հայտնել Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում տիրող իրավիճակի կապակցությամբ։
Հայտարարության համաձայն՝ Հռոմի պապը Պուտինին կոչ է արել դադարեցնել կրակը, որպեսզի հնարավոր լինի հումանիտար օգնություն հասցնել։
«Վերջում Սրբազան Քահանայապետը ևս մեկ անգամ հաստատել է Սուրբ Աթոռի հավատարմությունը երկխոսությանն ու խաղաղության խթանմանը», – նշված է հայտարարության մեջ։
Դրանից առաջ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին կոչ էր արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, որպեսզի նրանք դադարեցնեն Օլեշկիի շրջափակումը։
Բացի այդ, Կրեմլի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը Հռոմի պապին հայտնել է, որ համաձայն է համագործակցությանը և կօգնի քաղաք անհրաժեշտ պաշարներ հասցնելուն։
Ինչպես գրում է «Reuters»-ը, Օլեշկին ռուսական ուժերը գրավել են 2022 թվականի փետրվարին։ Բնակիչները խոսում են պարենային ճգնաժամի մասին։ Կողմերը միմյանց մեղադրում են քաղաք պաշարների մատակարարումը բլոկադայի ենթարկելու մեջ։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգային առաքելության տվյալներով՝ պատերազմից առաջ Օլեշկիի բնակչությունը կազմում էր մոտ 24 000, իսկ այժմ այնտեղ ապրում է մոտ 1 700 մարդ, այդ թվում՝ 47 երեխա։

Նմանատիպ