Էմանուել Մակրոն – Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ կնքած դիզելի գործարքը օգտակար չէ և վստահահարված է առաջացնում

22:56, 16.10.2026
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ կնքած դիզելի գործարքը օգտակար չէ և վստահահարված է առաջացնում։
Մակրոնի խոսքով՝ Դոնալդ Թրամփի որոշումը «բացասական ուղերձ» է։
«Ուստի չեմ կարծում, որ դա շատ օգտակար է, այն ավելի շատ նպաստում է անվստահության առաջացմանը», – հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Էմանուել Մակրոնի հայտարարությամբ՝ ինքը շարունակում է երկխոսությունը Վաշինգտոնի հետ, որպեսզի գները նվազեցնելու համար օգտակար միջոցներ ձեռնարկվեն։
«Մեկ հարցում բոլորս համաձայն ենք․ դիզելի, բենզինի և գազի գինը պետք է նվազի, սակայն սա գները արդյունավետորեն չի իջեցնի։ Սա ճիշտ պատասխան չէ», – պարզաբանել է Մակրոնը։
Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը հաստատել է Եվրոպայի աջակցությունը Ուկրաինային։ Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է շարունակի իր կուրսը, քանի որ վտանգի տակ են Եվրոպայի անվտանգությունն ու միջազգային սկզբունքների պահպանումը։

Նմանատիպ