Մոլդովայի քաղաքացիական ավիացիայի վարչությունն ուժեղացնում է Ուկրաինայից ուղարկվող փոստի և բեռների անվտանգության միջոցները

22:11, 10.01.2025

Մոլդովայի քաղաքացիական ավիացիայի վարչությունն ուժեղացնում է Ուկրաինայից ուղարկվող փոստի և բեռների անվտանգության միջոցները։

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Մոլդովայի սահմանային ոստիկանությունը հունվարի 7-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի օդանավակայանում ծանրոցները ստուգելիս հայտնաբերել է խաղալիքի մեջ թաքցված ինքնաշեն պայթուցիկ սարք։

Գերատեսչության հայտարարության համաձայն՝ Ավիացիոն անվտանգության ռիսկերի կառավարման խումբը որոշել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել նմանատիպ իրավիճակները կանխելու և օդային տրանսպորտի անվտանգության առավելագույն մակարդակ ապահովելու համար։

Հայտարարության մեջ նշվում է, որ այսուհետ Ուկրաինայից ուղարկվող բոլոր փոստային առաքումները և ապրանքները դասակարգվում են որպես բարձր ռիսկային բեռներ և փոստ, այս բեռնափոխադրումների ստուգումը բեռների տերմինալներում ենթարկվելու է անվտանգության հսկողության լրացուցիչ խիստ միջոցառումների, որոնք կկիրառվեն անորոշ ժամանակով։

Նմանատիպ